Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խոստումները, որ տվել եմ իմ հայրենակցներին, վստահեցնում եմ՝ այդ ամենը կիրականացվի․ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը կալանքից վերջերս է ազատ արձակվել և ստանձնել պատգամավորի՝ իր լիազորությունները։
ՏԻՄ ընտրությունների, հատկապես՝ Գորիսում և Մեղրիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների մասին հարցին ի պատասխան՝ Արթուր Սարգսյանն ընդգծեց, որ համապետական ընտրություններն ու ՏԻՄ ընտրություններն էապես տարբերվում են, այլ բնույթի են։ Կապանում նախատեսվող ընտրությունների վերաբերյալ նա նշեց, որ թեկնածուներից Գևորգ Փարսյանն իր ընկերն է, և ինքը սատարում է նրան։
Արթուր Սարգսյանը հայտնեց, որ Սյունիքի համայնքների ղեկավարներով դեմ են եղել իշխանություններին Սյունիքի սահմանների անվտանգութան հետ կապված խնդիրներում։ Ըստ նրա՝ դրանք դեռ չեն լուծվել։
«Այս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածք՝, Սև լճից վերև՝ Իշխանասարի հատվածում ։ Մենք ասել ենք՝ այս խնդիրները պետք է լուծվեն, որ մայիսի 12-ից այս իրավիճակը չունենայինք, որ թուրքը քայլելով չգար, հասներ մեր հողի մեջ։ Եթե այդ խնդիրները ժամանակին` նոյեմբերի 9-ից հետո լուծած լինեին, ինչը մենք էինք պահանջում, մայիսի 12-ին թուրքը չէր գա-նստի մեր հողի մեջ և մինչև այսօր նստած է»,- ասաց Արթուր Սարգսյանը։
Նա պատմեց նաև, թե դեկտեմբերի 17-ին Սյունիքի համայնքապետերին ինչ է հրահանգել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որից հետո էլ հայկական կողմը հետ է քաշվել իր դիրքերից, և դրանք անցել են ադրբեջանական վերահսկողության տակ։
«Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին եկավ Գորիս և մեզ բոլորիս՝ համայնքի ղեկավարներին, հրավիրեց, ասաց՝ մինչև վաղը ժամը 5-ը ձեզ բոլորիդ ժամանակ՝ բոլոր տեղերից պետք է հետ գաք։ Մեզ մոտ մտահոգություն առաջացավ, քանի որ այն ժամանակ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ասել էին, որ՝ ով որտեղ կանգնած է, պետք է մնա այդտեղ։ Երկրորդը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ոչ մի տեղ նշված չէր, որ պետք է հետ քաշվեինք։ Նախարարին ինչ հարցնում էինք, ասում էր՝ ես տեղյակ չեմ, վաղը ժամը 5-ին բոլորդ պետք է հետ գաք։ Այդտեղից են առաջացել մեր մտահոգությունները։ Ես էլ այնտեղ հարց եմ տվել, ասել եմ՝ պարո՛ն նախարար, եթե դուք չեք իմանում, կարո՞ղ է մեկ ամիս հետո գաք, մեզ հավաքեք, ասեք՝ Սիսիանն էլ է տված թուրքերին, հետ գնացեք», - մանրամասնեց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ այդ հրահանգից հետո հայկական կողմը 25 կմ հետ է քաշվել Գորիսի և Կապանի հատվածում։
Մանրամասները՝ տեսանյութում։