|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.48 |
| EUR | ⚊ | € 440.95 |
| RUB | ⚊ | ₽ 4.9443 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
«Քիչ առաջ տեղի ունեցավ ԱԺ խորհրդի նիստ, որտեղ ակնհայտ դարձավ, որ մեծամասնությունը անկախ ամեն ինչից, առհամարելով բոլոր ժողովրդավարական նվազագույն կանոնները, իրավական նվազագույն պարտավորությունները, որոշել է ուժի զոռով այս նախաձեռնություններ, ընդամենը մի քանի ամսից սպասվող ընտրություններին ընդառաջ իրականացնել փոփոխություններ»։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում իրականացնել Ընտրական օրենսգրքում։
Հատկանշական է, որ արտահերթ նիստը նախաձեռնող պատգամավորները առաջարկել են օրակարգում ընդգրկված հարցի քննարկումը կազմակերպել հատուկ ընթացակարգով, ըստ որի՝ նախատեսվում է 2-րդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում։ Նախագծի վերաբերյալ առաջարկներ և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել առնվազն 3-ական ժամ։
Իշխող ուժի այս շուտափույթ նախաձեռնությունը անակնկալի է բերել թե՛ ընդդիմադիր խմբակցություններին, թե՛ լրագրողներին։
Մանրամասն՝ տեսանյութում։