Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք մեր երեխեքին ենք պահանջում, մեր գերիներին ենք պահանջում՝ ըստ Yerkir.am-ի ասացին գերության մեջ հայտնված շիրակցիների հարազատները, որոնք փակել են Երևան-Գյումրի ճանապարհը։
«Երեք ամիս իմ երեխուց խաբար չունեմ, թող մեր երեխեքին բերեն՝ տան մեզ: Բոլոր ծնողները մի մարդ են դարձել, իսկ ղեկավարները երեւի մի տեղ ուտում-խմում են, մեր երեխեքի մասին չեն մտածում»,-ասաց հարազատներից մեկը:
Մեկ այլ ծնող ասաց՝ տարաք, ինչո՞ւ տարաք, զոռով տարաք, արեք, պատասխան տվեք։
Նշենք, որ Շիրակի մարզի մի քանի համայնքների այս բնակիչները Արցախի Հին շեն բնակավայրի մոտակայքում շրջափակման մեջ ընկած իրենց հարազատներից որեւէ լուր չունեին և միայն սոցցանցերում տարածված տեսանյութերից են ենթադրել, որ նրանք գերության մեջ են։ Նրանք արդեն մի քանի օր է փակում են որոշ ճանապարհներ՝ իշխանությունների ուշադրությունը իրենց խնդրի վրա ուղղելու համար։
Մանրամասն՝ տեսանյութում․