կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-05 18:54
Հասարակություն

Շիրակի մարզի մի քանի համայնքի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. պահանջը չի բավարարվել

Շիրակի մարզի մի քանի համայնքի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. պահանջը չի բավարարվել

Շիրակի մարզի մի քանի համայնքների բնակիչները այսօր նորից փակել են Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը՝ պահանջելով կամ լուծել ոռոգման ջրի հարցը, կամ փոխհատուցում հատկացնել։

Հիշեցնենք, որ նրանք նախորդ շաբաթ եւս այդ պահանջով բողոքի ակցիա էին իրականացրել՝ փակելով ճանապարհը: «Այսօր նորից ջուր չկա, Ազատանում վայրկյանում ընդամենը 200 լիտր ջուր է մտնում, այն դեպքում երբ 1,2-1,5 խմ-ն է բավարար այս պիկ սեզոնին, որպեսզի բաշխեն ժողովրդին, ծայրամասերում էլ ջուր հասնի»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Գյուղացիների փոխանցմամբ, Կառնուտի ջրամբարից ներքև գտնվող գյուղերի վարչական ղեկավարները պատրաստվում էին վաղը Երևանում հանդիպել ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ, սակայն մարզպետարանից նրանց փոխանցել են, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ինքը վաղը կգա Շիրակի մարզ ու կփորձի խնդիրը լուծել։