|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները, որոնք կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, պահանջում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից գալ եւ պատասխան տալ գերիներին դասալիք անվանելու համար:
Հարազատները հայտարարեցին՝ քանի որ ԱԺ նախագահը դեռ չի եկել, իրենք որոշել են կառավարության շենքի հարակից փողոցները փակել: Երբ հավաքվածները փակեցին Տիգրան Մեծի պողոտայի հարակից հատվածը, ոստիկանները հորդորեցին նրանց դուրս գալ երթեւեկելի հատվածից՝ նշելով, որ փողոց փակելու իրավունք չունեն, հարազատներն էլ, ի պատասխան, բերելով 2018թ. ապրիլ-մայիս ամիսների ժողովրդական շարժման ժամանակ փողոցներ փակելը, պնդեցին, որ իրենք էլ, հատկապես՝ իրենց երեխաների ճակատագիրը պարզելու հարցով, նույնպես կարող են փողոց փակել:
Ոստիկանները այդ հատվածից դուրս բերեցին բողոքի ակցիա իրականացնողներին, որոնք այժմ փակել են արդեն Տիգրան Մեծի պողոտա-Ամիրյան փողոց հատվածը:
Հանրապետության հրապարակում են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Աղվան Վարդանյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ անհետ կորածների և գերիների հարազատները կառավարության դիմաց են: Նրանց վրդոհվեցրել է այսօր համացանցում տարածված տեսանյութոը, որտեղ Ալեն Սիմոնյանը գերիներին համարում է դասալիքներ և ասում, որ գերիներն իր համար չկան: