|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանում դեկտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 438 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 149 120-ի:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 2529 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք: Դեկտեմբերի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 626 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 34 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3155-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1486 է, ընդհանուր առողջացածներինը՝ 127 452, փաստացի բուժվողներինը՝ 18 513 (մեկ օրում նվազել է 1082-ով): Մեկ օրում արվել է 1905 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 551 637 թեստ: