Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱԱԾ քննիչը ձերբակալման բողոքի քննությունից ընդամենը 10 րոպե առաջ դատարան էր մուտքագրել Վարդան Այվազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը: Այս մասին լրագրողներին հայտնեց բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:
Նա նշեց, որ այդ մասին չեն տեղեկացվել ոչ ինքը, ոչ իր պաշտպանյալը, ինչը օրենքի խախտում է:
Փաստաբանը ասաց, որ ԱԱԾ-ն Վարդան Այվազյանին մեղադրում է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած բողոքի ցույցերը կազմակերպելու մեջ, որն աբսուրդ է:
«Դա իրավական աբսուրդ չի, դա տրամաբանական աբսուրդի շրջանակից է եւ ես համոզված եմ, որ այս պատվերներ կատարողները, ովքեր որ նման տիպի մեղադրանքներ են առաջադրում, շատ մոտ ապագայում պատասխանատվության են ենթարկվելու, որովհետեւ նրանք իրավունքը վեր են ածել ծաղրի: Էս գործը իրավակիան ճակատագիր չի ունենալու, քաղաքական իրադարձություններով է պայմանավորված լինելու»,-ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը: Մինչ այդ էլ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Վարդան Այվազյանի բնակարանում:
Ըստ փաստաբանի` Վարդան Այվազյանը կասկածվում է նոյեմբերի 9-ից 10-ի գիշերը բողոքի ցույցերը կազմակերպելու մեջ: