կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-10 11:32
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցուցարարները մանրադրամ նետեցին Նիկոլ Փաշինյանի ու թիմի համար․ «30 արծաթը թող ստանան ու հեռանան այստեղից»

Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները մանրադրամ նետեցին կառավարության շենքի դիմաց՝ հայտնում է Yerkir.am-ը։

«5 միլիարդը բավարար չէ, մենք նաև մեր խնայած միջոցներից քեզ բերեցինք»,-ասաց ցուցարարներից մեկը՝ ակնարկելով կասկածները, թե Փաշինյանը 5 միլիարդ դրամով վաճառել է Արցախի տարածքը Ադրբեջանին։

Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հիմնված է փողի վրա և կոչ արեց՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը գտնվում է կառավարության շենքում, մարդիկ այդտեղից անցնելիս մանր դրամներ և լումաներ նետեն։

«Թող կշտանան իրենց պարգևավճարներով, 30 արծաթը թող ստանան ու հեռանան այստեղից»,-ասաց նա։

Մինչ այդ Թևանյանը հայտարարեց, որ պատերազմը ցույց տվեց՝ այս իշխանությունները ոչ միայն չեն պայքարում կոռուպցիայի դեմ, այլև կոռուպցիոներներ են, որի հետևանքով ունեցանք 5 հազար զոհ և կորցրինք Արցախի մեծ մասը։

«Եթե այս իշխանությունը մնա, հանձնելու ենք Սյունիքը և ունենալու ենք թուրքական Բայրաքթար Երևանի վրա»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։

Նա վստահեցրեց, որ եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենան Նիկոլ Փաշինյանի կազմակերպած տարբերակով, ունենալու ենք նույն թուրքական տարբերակը՝ այլ մասում։ Թևանյանի համոզմամբ՝ չպետք է թույլ տալ, որ այս կապիտուլյանտ իշխանությունը ընտրություններ կազմակերպի, քանի որ կեղծելու է։

«Մենք առաջարկում ենք մեկ տարում կազմակեպել ընտրական օրենսգրքի փոփոխություն, հանրության հանդարտեցում, հետո նոր ընտրություններ։ Ընտրությունները պետք է տեղի ունենան առնվազն մեկ տարի հետո և ժողովրդի կազմակերպմամբ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի»,-ասաց Թևանյանը։

Նա ազդարարեց, որ համապետական հանրահավաք են նախաձեռնելու, որի օրն ու ժամը կհայտարարեն, և կոչ արեց բոլորին մասնակցել դրան։

Մանրամասն՝ տեսանյութում․