կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-22 19:21
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցուցարարները հավկիթ նետեցին Հատուկ քննչական ծառայության շենքի վրա

Երևանի Պրահայի այգուց մեկնարկած անհնազանդության երթի մասնակիցները հավկիթ նետեցին Հատուկ քննչական ծառայության շենքի վրա՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Վարչապետի աթոռը պահպանվում է մի քանի ուժերի միջոցով՝ 80-ից ավելի ուսապարկերը ԱԺ-ում և իրավապահ համակարգը։ Այդ շենքերից մեկը այստեղ է՝ Հատուկ քննչական ծառայություն, որի աշխատակիցները ոչ թե զբաղված են երկրում օրինականությամբ, այլ հարյուրավոր, հազարավոր քրեական գործեր են թխում Նիկոլի դեմ մեկ բան ասողների հանդեպ։ Դիմում ենք ձեզ՝ դուք ոտնահարում եք ՀՀ օրենքները, Սահմանադրությունը, մի՛ դարձեք Նիկոլի խաղալիք»,-հիմնավորեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․