կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-12-06 11:12
Առանց Կատեգորիա

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 978, մահվան՝ 19 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 978, մահվան՝ 19 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 978 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 141 937-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 2326 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2  դեպք: Դեկտեմբերի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 588 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2914-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 730 է, ընդհանուր առողջացածներինը՝ 116 796  փաստացի բուժվողներինը՝  22227 (մեկ օրում նվազել է 229-ով): Մեկ օրում արվել է  2728 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 52 8876 թեստ: