|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը գիտի, թե ով է պատասխանատու միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության համար:
«Այն փաստը, որ մեր թշնամիները ահաբեկչություն են իրականացնում Իրանի դեմ, մեծ նորություն չէ: Ավելին՝ մենք գիտենք, թե ով է կանգնած այս ամենի հետևում, ներառյալ՝ որոշ կառավարություններ»,- ասել է Ջալալին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Իրանի քննչական մարմիններն այս պահին ունեն «բոլոր ուղղակի և անուղղակի ապացույցները, որոնք ենթադրում են, որ Իսրայելը կանգնած է հարձակման հետևում, ինչպես նախկինում»:
Իրանը նախկինում Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրում էր իրանցի միջուկային գիտնականներ Մաջիդ Շահրիարիի և Մոստաֆա Ահմադի-Ռոշանի սպանությունները կազմակերպելու մեջ. գիտնականները, համապատասխանաբար 2010 և 2012 թվականներին, Թեհրանում ականապատ մեքենաների պայթյունների զոհ էին դարձել: