Փոխարժեքներ
16 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Հայաստանում դեկտեմբերի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1277 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 138508 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 519445 վերջին մեկ օրում` 3453 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 22448 պացիենտ. մեկ օրում նվազել է 193-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 113228 անձ, վերջին մեկ օրում՝ 1433 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 2254 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 578 է: