կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-27 12:09
Հասարակություն

Արձանագրություններում որևէ խոսք չկա հանքավայրի՝ Ադրբեջանին պատկանելու մասին. նախարարի տեղակալ

Արձանագրություններում որևէ խոսք չկա հանքավայրի՝ Ադրբեջանին պատկանելու մասին. նախարարի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը գրում է. 

«Երկրների միջև պաշտոնական պետական սահմանի որոշումը իրականացվում է բոլոր կողմերի միջև ձևավորված և համաձայնեցված մեխանիզմներով, լինի միջկառավարական հանձնաժողով, թե այլ։ Ադրբեջանը համապատասխան հանձնաժողովներ ձևավորել է օրինակ և՛ Վրաստանի հետ, և՛ Ռուսաստանի հետ, որոնց աշխատանքները տևում են տարիներ։

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև երբևէ պաշտոնական դեմարկացիա և դելիմիտացիա տեղի չի ունեցել։

Սոթքի հանքավայրի վերաբերյալ, նշեմ, որ Խորհրդային տարիներին պաշարները հետախուզվել և գնահատվել են 3 անգամ՝ բոլորն էլ Խորհրդային Հայաստանի կողմից, բոլոր հանքային մարմիններով՝ հաստատվելով ԽՍՀՄ Պաշարների պետական հանձնաժողովի կողմից։ Ընդ որում, պաշարների հաստատման արձանագրություններում որևէ խոսք չկա հանքավայրի՝ Ադրբեջանին պատկանելու մասին։ Հանքավայրի շահագործման իրավունքը տրված է եղել հայկական պետական АРМЗОЛОТО ընկերությանը, վերամշակվել Արարատի ֆաբրիկայում։ Սրան գումարենք պաշտոնական դեմարկացիայի բացակայությունը և կստանանք այն, ինչը պետք է լիներ կամ լինի մեր պաշտոնական դիրքորոշումը»։