|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Էրդողանի և Պուտինի միջև. հայտնում է Կրեմլի կայքը:
«Մանրամասն և բոլոր առումներով քննարկվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության մեջ ամրագրված համաձայնագրերի կատարման ընթացքը:
Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուս խաղաղապահների գործունեության մասին, որոնք արդյունավետորեն ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումն ու խաղաղ բնակչության անվտանգությունը: Շեշտվել է նաև փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, կրոնական և մշակութային վայրերի պահպանման հետ կապված հրատապ մարդասիրական խնդիրների լուծման առաջնահերթությունը:
Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել՝ կապված հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման կենտրոն ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
Երկուստեք նշվել է տարածաշրջանում կայունության ապահովմանն ու խաղաղ կյանքի հաստատմանը միտված որոշումների հետևողական և ամբողջական կատարման անհրաժեշտությունը», - ասվում է հաղորդագրության մեջ: