Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ. Նազարբաեւի մամուլի ծառայություն
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Ուշագրավ է, որ Նազարբաևի պաշտոնական կայքը շեշտում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: