Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իմ նախաձեռնությամբ հեռախոսազրույց եմ ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ. այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Ըստ Yerkir.am-ի՝ գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի՛ քաղաքացիներ
Այսօր, իմ նախաձեռնությամբ հեռախոսազրույց եմ ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել եմ Սահմանադրության փոփոխության եւ հանրաքվեի նշանակման հետ կապված վերջին իրադարձություններին։ Փոխանցել եմ նաեւ հայկական կողմի պատրաստակամությունը դատաիրավական բարեփոխումների ոլորտում Եվրոպայի Խորհրդի եւ Հանձնաժողովի հետ հետագայում եւս սերտ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ»։