Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 16-ին հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին։ Քննարկման առանցքում են եղել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, տարածաշրջանում լարվածության աճը եւ խնդրի լուծման միջոցները։
Tasnim գործակալության տեղեկացմամբ՝ Ռաիսին հեռախոսազրույց է ունեցել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ զգուշացնելով Իսրայելի հանցագործությունների շարունակման հետեւանքների մասին։ Ռաիսին նշել է, որ Գազայի պաշարումը, կանանց ու երեխաների սպանությունները, ցամաքային հարձակումը Գազայի եւ նրա ընտրված ու օրինական կառավարության վրա հանգեցնելու են երկար ու լայնածավալ պատերազմի։ Զրուցակիցները քննարկվել են նաեւ Կովկասում տեղի ունեցող զարգացումները»։
Իրանի նախագահը վերջին 10 օրերի ընթացքում բազմաթիվ բանակցություններ է վարել տարբեր երկրների ղեկավարների հետ՝ տարածաշրջանում ճգնաժամը մեղմելու եւ պաղեստինցիներին օժանդակելու նպատակով։