|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսպես կոչված՝ Սիրիայի ազգային բանակի աղբյուրները հայտնում են, որ սիրիացիները դեռևս Ադրբեջանում են։ Խոսակցություններ կան ավելի շատ ահաբեկիչ ուղարկելու մասին: Այս մասին հայտնում է ամերիկացի հայտնի լրագրող Լինդսի Սնելը, որը մասնագիտացված է ահաբեկչության ուսումնասիրման գործում։
«Խոսակցություններն այն մասին են, որ պաշտպանեն հատուկ կետերը, երկարաժամկետ աջակցեն թուրքական ռազմաբազաներին։ Բայց կարող է այնպես լինել, որ նրանց ներկայությունը ձեռնտու է Թուրքիային։ Նրանք վճարվում են յուրաքանչյուր գլխի համար»,– նշել է Սնելը։
Ըստ նրա՝ սիրիացի վարձկանների ընտանիքները չեն պատրաստվում մեկնել այնտեղ լոգիստիկ դժվարությունների պատճառով։ Սիրիացի վարձկաններին չի թույլատրվում մնալ առանց վերահսկողության։ Շատերին արգելված է նույնիսկ սմարթֆոն ունենալ։