Փոխարժեքներ
23 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Մերձավոր Արևելքի հարցերով ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, որը Թուրքիայում դատապարտվել էր հակաիշխանական գործունեության համար, Twitter-ի իր էջում հրապարակել է Աֆրինում գործող թուրքամետ «Սուլթան Մուրադ» ահաբեկչական բրիգադի հրամանատար Հոսամ Դիբիի լուսանկարը:
Նախքան Թուրքիայի աջակցությունը վայելող խմբակցությանը միանալը՝ նա «Ալ Քաիդա»-ի «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման անդամ էր. ասում է Սնելլը:
Հոսամ Դիբին Թուրքիայի կողմից Արցախ ուղարկված սիրիացի վարձկանների հրամանատարներից էր: Լրագրողի խոսքով՝ այս լուսանկարում նա պատերազմի ժամանակ Ղարաբաղում է: Սնելը խնդրում է արցախցիներին՝ հաստատել տեղեկատվությունը, եթե ճանաչեն տարածքը:
«Նկատի ունեցեք, որ Թուրքիան և Ադրբեջանը դեռ հերքում են սիրիացի վարձկանների ներգրավումը»,- գրում է Սնելը։