|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ռուս խաղաղապահները նոյեմբերի 22-ին ուղեկցել են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձնող ավտոբուսների հերթական շարասյունը: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Երևանից 34 ավտոբուս ուղևորվել է Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխելով ավելի քան 1400 մարդու: Շարասյան տեղաշարժը իրականացվել է ռուս խաղաղապահ կոնտինգենտի պարեկային խմբերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ:
Խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադարձնող ավտոբուսների տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս զինծառայողները: