|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մի քանի ամսից Ստեփանակերտ-Երեւան-Ստեփանակերտ երթուղու ուղեւորների համար անցյալում կլինեն հին ու մաշված «Գազել»-ներն ու «Ֆորդ»-երը, նաեւ անհարմարավետ պայմաններում երթեւեկելը։
ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Կառլեն Պետրոսյանի տեղեկացմամբ` այս տարվա ապրիլին երթուղու նոր մրցույթ էր հայտարարվել, սակայն այն չէր կայացել՝ մասնակից չլինելու պատճառով։
«Լրացուցիչ մրցույթը հայտարարվել է օգոստոսի 16-ին։ Այս շահութաբեր երթուղու փաթեթում են նաեւ Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների ոչ շահութաբեր գծերը»,- մեզ հետ զրույցում նշեց նախարարը, որի կարծիքով՝ մրցույթին մասնակցելը յուրօրինակ հայրենասիրություն է, քանի որ մեծ գումարներ պետք է ներդրվեն՝ երկար ժամանակ անց դրանք վերադարձնելու ակնկալիքով։
Սակայն նախարարի կարծիքով` նման մարդիկ, այնուամենայնիվ, կան, եւ նա համոզված է, որ օգոստոսի 16-ից հետո երթուղին կսպասարկեն ժամանակակից ու հարմարավետ ավտոբուսներ։