Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան և Կիևը համատեղ կարտադրեն Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարք, որը կարող է կիրառվել Դոնբասում` ռազմական գործողություններում՝ հաշվի առնելով Ղարաբաղում պատերազմի փորձը, որտեղ անօդաչուների դերի թերագնահատումը թանկ նստեց հայերի վրա. նշում է ռուս քաղաքագետ Բորիս Ռոժինը։
Թուրքիան շահարկում է Ղրիմի թաթարների թեման, որոնց մեջլիսը Ռուսաստանի Դաշնությունում արգելված է: Թուրքիան իրեն դիրքավորում է որպես «նեղացած մուսուլմանների» հովանավոր սուրբ: Թուրքերը չափազանցնում են Յասիի պայմանագրի վերանայման թեման, համաձայն որի՝ Օսմանյան կայսրությունը 1787-1791 թվականների պատերազմից հետո դուրս էր մղվել Հյուսիսային Սևծովյան շրջանից և Ղրիմից:
«Էրդողանը հայտարարել է` «Ղրիմը Ուկրաինա է»: Թուրքիան կմեծացնի իր գործունեությունը Ուկրաինայում, ինչը կազդի Ղրիմի իրավիճակի և Դոնբասում պատերազմի վրա: Սևծովյան նավատորմի ուժեղացումը կապված է Ղրիմը Ուկրաինայից պաշտպանելու և թուրքերի կարողությունների աճը հավասարակշռելու հետ: Արդիական է ուժերի ուժեղացումը, հակաօդային պաշտպանության համակարգերի, էլեկտրոնային պատերազմների ուժեղացումը Հարավային ռազմական օկրուգի պատասխանատվության տարածքում, Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ԼԴԺՀ-ում: Էրդողանի ճանապարհը հանգեցնում է պատերազմների, ներառյալ` Ռուսաստանի Դաշնության սահմաններում: Էրդողանի հետ գործարքների օգուտներն այլևս չեն գերազանցում նրա ռազմական արկածախնդրությունների հետևանքները», - գրում է Ռոժինը։