Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ավանդական ճեպազրույցում, դիմելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին, լրագրողները նշեցին, որ, կարծես, տրամադրության փոփոխություն կա, քանի որ արդեն երեկ ԲՀԿ որոշ ներկայացուցիչներ հայտարարեցին, որ իշխանափոխությունը պարզամիտ լուծում է:
Պատգամավորը, այդ դիտարկմանն ի պատասխան, ասաց. «Տրամադրության փոփոխություն նկատել ե՞ք, ես չեմ նկատել, որ տրամադրության փոփոխություն կա, ավելի ստույգ և վերջնական` եթե ներկա լինեք հանրահավաքին, կտեսնեք, որ տրամադրության փոփոխություն չկա»:
Հարցին` եռյակին հաջողվե՞լ է միասնական օրակարգ ձևավորել, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Դեռևս կան չհամաձայնեցված հարցեր, որոնք թողել ենք այսօրվա վերջում կամ հենց հանրահավաքի պահին ճշտել: Հիմնական հարցերը ճշտված են, հիմնական նպատակը իշխանափոխությունն է, որով միասին գնում են երեք քաղաքական ուժերը: Իհարկե, որոշ հարցեր, որոնք խմբագրման ընթացքի մեջ են, և' մինչև միտինգի պահը, և' միտինգի պահին կունենան իրենց լուծումները: Այնպես որ` չեմ կարծում, որ առանց օրակարգի ենք գնում»:
Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք դրվելու է Սերժ Սարգսյանի հրաժարականի միասնական պահանջ, պատգամավորը պատասխանեց, որ դրված է իշխանափոխության հարց, և եռյակը ուշադրություն է դարձնելու ոչ թե լոզունգներին, այլ գործընթացներին:
«Պետք է ակնկալել` ինչպես հասնել արդյունքի, ոչ թե որքան գեղեցիկ լոզունգներ կհնչեն, որպեսզի չլինեն այնպիսի գործողություններ, որոնք ճանապարհի կեսին կդատապարտվեն: Եթե կգա այն պահը, որ այդ լոզունգը պետք է դարձնենք ուղենիշ, ուրեմն` դա կդարձնենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է, թե ինչու եռյակը քննարկման չի դրել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` իշխանափոխության օրակարգը, ասաց, որ դա Զարուհի Փոստանջյանի անձնական նախաձեռնությունն էր, որը չի քննարկվել «Ժառանգության» վարչությունում, ուստի չի քննարկվել նաեւ եռյակի ձևաչափում: