Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Սեպտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ սեղանին դրված է 5+2 բանաձեւը.: Այն ժամանակ որեւէ զոհ չկար, եթե ինքը գերագույն հրամանատար էր, ամեն ինչ տեսնում էր, որ այլ ելք չկա, ինչո՞ւ գնաց պատերազմի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազատության րապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ինչո՞ւ այդքան զոհեր տվեցինք, ինչո՞ւ Շուշին, Հադրութը, Մատաղիսն ու Թալիշը հանձնեց, ինչո՞ւ»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք իրենք այդ ժամանակ վարչապետին առաջարկել են այդ գնով դադարեցնել պատերազմը, Շարմազանովը պատասխանեց. «Ես եմ հոկտեմբերի 12-ին առաջարկել նրան դիմել ՌԴ նախագահ Պուտինին, որպեսզի խնդրի օր առաջ դադարեցնել պատերազմը, որպեսզի մենք հնարավորինս քիչ կորուստներով դուրս գանք՝ թե՛ տարածքային, թե՛ մարդկային: Բայց Նիկոլ Փաշինյանը իրականացրել է այն, ինչ արել է: Հոկտեմբերի 12-ին Շուշիի մասին խոսք չկար, խոսվել է միայն 5+2-ից»: