կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-10 15:10
Աշխարհ

Չինաստանը և Հնդկաստանը շարունակում են զորքերի կենտրոնացումը Լադաքում

Չինաստանը և Հնդկաստանը շարունակում են զորքերի կենտրոնացումը Լադաքում

Չինաստանը և Հնդկաստանն արագորեն նոր զորքեր են տեղափոխում արևելյան Լադաքի՝ փաստական վերահսկողության գծի մոտ, քանի որ ռազմական լարվածության աճը սահմանի այդ հատվածում շարունակվում է. գրում է Hindustan Times-ը՝ վկայակոչելով Հնդկաստանի զինվորական իրազեկ աղբյուրներ:

Ըստ թերթի աղբյուրների՝  Չինաստանը Լադաքում և դրան հարևան սահմանամերձ տարածաշրջաններում կենտրոնացրել է 50 հազար զինծառայող, տանկեր, հրետանի, 150 կործանիչ և հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր: Չինաստանի զորքերի կենտրոնացմանը Հնդկաստանի զինված ուժերը պատասխանում են համանման ձևով:

Հավելվում է նաև, որ իրադրությունն առանձնապես լարված և անկայուն է մնում Փանգոնգ Ցո լեռնային լճի շրջանում, որտեղ կենտրոնացած են Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) 5-ից մինչև 7 հազար զինծառայող և մինչև 20 տանկ: 

Նշենք՝ իրադրությունը շարունակում է լարված մնալ այն բանից հետո, երբ սեպտեմբերի լույս 6-ի գիշերը հնդիկ զինծառայողները գրավեցին լճի հյուսիսային ափի բարձունքները, որոնք մինչ այդ ամբողջովին վերահսկվում էի չինացիների կողմից. այստեղ Հնդկաստանի և Չինաստանի զորքերին միմյանից բաժանում է ընդամենը 200 մետր: Վերջին մի քանի օրերին ՉԺԱԲ-ի զինծառայողները մի քանի անհաջող փորձեր են ձեռնարկել, որպեսզի դուրս մղեն հնդկական զորքերը և վերադարձնեն լիակատար վերահսկողութուանը Փանգոնգ Ցոյի հյուսիսային մասի նկատմամբ:

Հիշեցնենք՝ հունիսի 15-ի լույս 16-ի գիշերն ընդհարումներ տեղի ունեցան հնդիկ և չինացի զինվորականների միջև: Դրանից հետո Հնդկաստանը և Չինաստանը վարեցին մի շարք բանակցություններ զինվորական ու դիվանգիտական մակարդակներով, բայց դրանք դեռևս որևէ արդյունք չեն տվել: