|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Factor.am-ի տեղեկություններով, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը սրտի նոպայով տեղափոխվել է Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոն։ Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը Factor.am-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատվում Արմեն Աբազյանի առողջական վիճակը, ասաց.
«Ես չեմ կարող տեղեկություն տալ՝ առավել ևս հեռախոսով»։ Հստակեցնող հարցին՝ Աբազյանը շարունակո՞ւմ է դեռ բժշկական կենտրոնում գտնվել, Միքայել Ադամյանն արձագանքեց. «Ես հրահանգ ունեմ հարցերի չպատասխանել»։ ԱԱԾ մամուլի կենտրոնից էլ թեմայի շուրջ փոխանցեցին. «Չենք կարող ասել»։