|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր ուժեղացված մշտադիտարկում է իրականացվել Երևանի Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանների թվով 6 մանկապարտեզներում։
ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումն իրականացրել է ոստիկանության և թաղապետարաննեի պատասխանատու աշխատակիցների հետ։
Մանկապարտեզներից մեկում տեսչական մարմնի ներկայացուցիչները արձանագրել են որոշ թերություններ։ Հաստատության մուտքը ախտահանման համար հարմարեցված չի եղել: Տնօրենը հաստատել է, որ ախտահանման միջոցների պակաս եղել է, սակայն արագ լրացվել է:
Այս մանկապարտեզ հաճախող 127 սաներից 14-ի ծնողներն են ցանկություն հայտնել, որ իրենց երեխան մանկապարտեզի վերաբացվելուց հետո շարունակի հաճախել: Սակայն այս շաբաթ սաների հաճախումները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են: