Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքագետ Գևորգ Ղուկասյանը գրում է.
«Քաղաքական իշխանությունն ակնհայտորեն չի գիտակցում պետության ինստիտուտի գործառնական նշանակությունը ընդհանրապես և արտակարգ իրավիճակներում մասնավորապես։
Իշխանությունը ոչ թե պետք է հարյուրավոր մեր քաղաքացիներին հանրային պարսավանքի սուբյեկտ դարձնի, այլ օպերատիվ աշխատանքով, առանց հանրայնացման ապահովի հանրային առողջության պահպանումն ու սահմանափակումների գործադրումը։
Պետության չիրացվող գործառույթների մեղքը մի’ բարդեք քաղաքացիների վրա։ Այդպիսով մի կողմից շարունակում եք պետության ապաինստիտուցիոնալացումը, մյուս կողմից, արհավիրքի այս օրերին, ավելի եք խաթարում ներհասարակական համերաշխությունը»։