կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-07 17:32
Առանց Կատեգորիա

Սեփական սխալների վրա սովորում են, ուրիշների` կարիերա ստեղծում

Սեփական սխալների վրա սովորում են, ուրիշների` կարիերա ստեղծում

Ռուս հայտնի երգիծաբան Միխայիլ Ժվանեցկու մտքերից

 

Երբեք մի չափազանցրեք թշնամիների հիմարությունը ու ընկերների հավատարմությունը...

 

Մենք հաճախ չենք ունենում նրանց, ում ցանկանում ենք ունենալ: Այդ պատճառով պետք է սովորենք ցանկանալ ունենալ նրանց, ում ունենք:

 

Ի՞նչ է իրենից ներկայացնում մեր կյանքը` չես հարմարվի, կմահանաս, չես մահանա` կհարմարվես:

 

Ավելի լավ է լռել և հիմար թվալ, քան խոսել և ոչ մի կասկած չթողնել այդ հարցում:

 

Սեփական սխալների վրա սովորում են, ուրիշների` կարիերա ստեղծում:

 

Ատելությունը  սեր է`  վիրավորանքից  խեղված:

 

Խեղդվողին օգնելու համար բավական չէ նրան ձեռք մեկնել: Պետք է, որ նա նույնպես իր ձեռքը մեկնի...

 

Հայրենասիրությունը հստակ, պարզ և լավ հիմնավորված բացատրությունն է այն բանի` ինչու մենք պետք է մյուսներից վատ ապրենք:

 

Եթե մարդը հստակ գիտի` ինչ է ուզում, ապա կա'մ նա շատ բան գիտի, կա'մ քիչ է ուզում:

 

Նյութը` jvanetsky.ru կայքից

Թարգմանությունը` yerkir.am-ի