|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 10-ին, հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների՝ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի եւ պատգամավոր Անի Սամսոնյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայք էջից։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մասնավորապես Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության, ինչպես նաեւ երկրում ստեղծված իրադրության վերաբերյալ:
Պատգամավորները ներկայացրել են իրենց գնահատականները, տեսակետներն ու առաջարկները:
Զրուցակիցներն ընդգծել են համազգային միասնության եւ համերաշխության, ինչպես նաեւ ներքաղաքական կայունության պահպանման առանձնակի կարեւորությունը ներկայիս իրավիճակում: