կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-10 17:01
Առանց Կատեգորիա

Որքա՞ն ժամանակ անց է պատվաստումից հետո առաջանում կորոնավիրուսի դեմ իմունիտետը

Որքա՞ն ժամանակ անց է պատվաստումից հետո առաջանում կորոնավիրուսի դեմ իմունիտետը

Պատվաստումից հետո կորոնավիրուսի դեմ իմունիտետը կարող է առաջանալ շուրջ 1.5 ամիս անց, քանի որ այսօր մշակվող պատվաստանյութերի մեծ մասը նախատեսում են երկու դեղաչափի ներարկում՝ մի քանի շաբաթ ընդմիջմամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Անգլիայի գլխավոր բժշկի տեղակալ Ջոնաթան Վան-Թամի խոսքերին հղումով:

Ըստ մասնագետի՝ պատվաստանյութի առաջին դեղաչափի ներարկումից հետո երկրորդը սովորաբար պետք է ներարկել 21 կամ 28 օր հետո։ Իսկ իմունիտետը մշակվում է 14 օր հետո։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մշակվում են կորոնավիրուսի դեմ մեծ թվով պատվաստանյութեր, ու դրանցից շատերն արդեն անցել են կլինիկական փորձարկումների երրորդ փուլը եւ ոչ հեռու ապագայում պատրաստվում են դուրս գալ շուկա։