|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.62 |
| EUR | ⚊ | € 432.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.9787 |
| GBP | ⚊ | £ 498.82 |
| GEL | ⚊ | ₾ 137.73 |
Վրաստանի խոշոր քաղաքներում նոյեմբերի 9-ից ուժի մեջ են մտել նոր սահմանափակումները՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակներում: Այս մասին ասվում է երկրի կառավարության կայքում հրապարակված միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման մեջ:
«Այսուհետ մասնավոր և պետական մանկապարտեզները կդադարեցնեն աշխատանքը Թբիլիսիում, Քութաիսում, Բաթումում, Ռուսթավիում, Զուգդիդում, Գորիում և Փոթիում»,- ասվում է հայտարարության մեջ:
Խորհուրդը որոշել է նաև սահմանափակել այս քաղաքներում քաղաքացիների տեղաշարժը: Նոյեմբերի 9-ից ուժի մեջ է մտնում 22: 00-ից 5:00 հասարակական վայրերում գտնվելու արգելքը: Բացառություն կկատարվի իրենց պարտականությունները կատարող կարևորագույն ծառայությունների աշխատակիցների համար: Թույլատրվում է նաև գիշերն առաքման ծառայությունների և միջազգային բեռնափոխադրումների վարորդների աշխատանքը:
«Բացի այդ՝ այս քաղաքներում հատուկ միջոցներ կձեռնարկվեն քաղաքային տրանսպորտում մարդկանց թիվը կրճատելու ուղղությամբ: Օրվա ընթացքում երթևեկությունը չի սահմանափակվի »,- ասված է խորհրդի հայտարարության մեջ:
Հարկ է նշել, որ Վրաստանում կորոնավիրուսի տարածումը նոյեմբերից կրկին սկսել է աճել: Նոյեմբերի 8-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է վարակի 57753 դեպք. վերջին օրվա ընթացքում գրանցվել է 2901-ը: