Սեպտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտնում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը
Վրաստանում սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի մեծ մասը, որն ընդգրկում է Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտին (DCFTA). հայտնում է Интерфакс-ը՝ երկրի տնտեսական զարգացման նախարարությանը հղումով։
Այսօրվանից կսկսի գործել փաստաթղթի մոտ 80%-ը, ինչպես նաև` DCFTA-ն։
DCFTA-ի շրջանակում վրացական արտադրության գրեթե բոլոր մթերքները ԵՄ շուկա արտահանելիս ազատվում են մաքսային սակագնից։ Սակայն որոշակի սահմանափակումներ, այնուամենայնիվ, կգործեն։