կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-09 12:41
Առանց Կատեգորիա

Ռազմական գործողություններից տուժածներին պատշաճ բուժօգնություն է ցուցաբերվում․ Ա․ Թորոսյան

Ռազմական գործողություններից տուժածներին պատշաճ բուժօգնություն է ցուցաբերվում․ Ա․ Թորոսյան

Առողջապահական բյուջեն 2021-ին մի փոքր ավելանալու է.2020 թվականի հաստատված բյուջեն տարվա սկզբում եղել է 27.1 միլիարդ, իսկ 2021-համար նախատեսվում է 27.9 միլիարդ դրամ. ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ առողջապահության, սոցիալական հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային hարցերի հանձնաժողովների համատեղ նիստում:

Կորոնավիրուսի թվերն օր օրի ավելի են ահագնանում՝ ասաց նախարարը։

«Այսօր ունենք  1042 նոր դեպք՝ կատարված 2358 թեստերից, այսպիսով՝ մեր թվերը գումարային ստացվում են 107 հազար 466, ինչը, իհարկե, շատ մեծ է: Ունեցել ենք 21 մահվան դեպք»,- նշեց Արսեն Թորոսյանը:

Ռազմական գործողություններից տուժածներին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու մասով նախարարն ասաց՝ 100 տոկոսով ծածկում են դաշտը, ավելին՝ ունեն նաև ռեզերվներ այլ զարգացուների համար։

Կորոնավիրուսով հիվանդներին բուժում են ըստ ցուցումների: «Դրանք պացիենտների առողջական վիճակն են՝ ծանրից դեպի ավելի թեթև: Այսինքն՝ մեր խնդիրն է հնարավորինս ծանր և ծայրահեղ ծանր պացիենտներին հոսպիտալացնել և օգնություն ցուցաբերել, իսկ ոչ ծանր և թեթև վիճակում գտնվող պացիենտներին փորձել բուժել տանը»,- ասաց Թորոսյանը։

Նա հստակեցրեց, որ այս առավոտվա դրությամբ կա 861 քաղաքացի, որոնք սպասում են իրենց հերթին՝ կորոնավիրուսով ցուցված բուժօգնություն ստանալու:

«Հիմա մշակման փուլում է սոցիալ-հոգեբանական, առողջապահական վերականգնողական ծրագրի նախագիծ պատերազմից տուժած անձանց համար: Դա միջգերատեսչական համագործակցությամբ պետք է քննարկվի»,- հավելեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա վստահեցրեց՝ նպատակըէ ոչ միայն կարճաժամկետ աջակցություն ցուցաբերելն է, այլ նաև երկարաժամկետ աջակցման ծրագրեր իրականացնելը տարբեր ոլորտներում: