կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-05 15:07
Տարածաշրջան

Մերժում ենք Էրդողանի՝ բռնության և ատելության խոսքերը. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար

Մերժում ենք Էրդողանի՝ բռնության և ատելության խոսքերը. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան  Իվ Լե Դրիանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտահայտություններին. հայտնում է Euronews-ի թուրքական ծառայությունը։

Կրկնելով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին՝ Լե Դրիանը նշել է. «Նախագահ Էրդողանն այժմ շարունակաբար բռնության և նույնիսկ ատելության խոսքեր է հնչեցնում, մերժում ենք դա»։

Նախարարը հույս է հայտնել․ որ Թուրքիան կհրաժարվի առաջնորդվել այդ տրամաբանությամբ։

Երկու երկրների հարաբերություններն էլ ավելի սրվեցին Ֆրանսիայում «Գորշ գայլեր» ազգայնամոլական–ահաբեկչական խմբավորման գործունեությունը արգելելու որոշման պատճառով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այդ որոշումը կայացրել էր այն բանից հետո, երբ հայաբնակ Դեսին շրջանում թուրք ազգայնամոլները վանդալիզմի էին ենթարկել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը՝ վրան գրելով RTE (Recep Tayip Erdoğan) և Bozkurt (գորշ գայլեր)։

Թուրքիայի ԱԳՆ–ն էլ հայտարարել էր, որ ամենակոշտ ձևով կարձագանքի դրան։