կարևոր
2890 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-11 17:49
Քաղաքական

Հրապարակում եմ նիկոլականների բռնության կոչերն ու ատելության խոսքերը․ Նաիրի Հոխիկյան

Հրապարակում եմ նիկոլականների բռնության կոչերն ու ատելության խոսքերը․ Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է

«Ոտքերիս վնասվածքների և դրանց հետևանքով անվասայլակին ժամանակավոր հայտնվելու լուրից հետո մեր հազարավոր հայրենակիցներ շտապեցին առողջություն մաղթել և օգնություն առաջարկել, ինչի համար խորապես զգացված ու շնորհակալ եմ։ Դա օգնում է շուտ ոտքի կանգնել։ Կարճ ժամանակ անց ես կրկին կլինեմ իմ հայրենակիցների հետ՝ ոտքի վրա։ Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ չեմ կարող հանգիստ նստել, երբ գործեր կան անելու։

Բայց եղան նաև 10-15 մարդիկ, որոնք չթաքցրին իրենց ուրախությունը և այդ մասին հրապարակային գրեցին, ատելության ու բռնության կոչեր արեցին՝ վստահություն հայտնելով, թե իրենց կուռք իշխանությունն է իբր հաշվեհարդար տեսել ինձ հետ։

Ինձ համար, իհարկե, ծիծաղելի են այդպիսի մտքերը։ Ոչ թե նրա համար, որ Նիկոլը չէր կարող կամ անընդունակ է հանցանքներ գործել կամ իր մարդկանց դրդել նման սրիկայության, այլ նրա համար, որ դրանից հետո իրենք չէին մարսելու դա, իսկ ես չէի լռելու։

Ես, իհարկե, հույս էլ չունեմ, թե Հայաստանի ոստիկանությունը ատելության խոսքի կամ բռնության կոչի համար օրենքով հետապնդում կսկսի նիկոլական մի քանի մարդու նկատմամբ։ Այ, եթե նման բան անեին ընդդիմադիրները, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունը իրար հերթ չէին տա «մասկի շոու» անելու և մարդկանց «ասֆալտին փռելու» համար՝ Նիկոլի կամ նրա կողքի մանկլավիկների նկատմամբ բռնության կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Իսկ եթե նիկոլականները բռնության կոչեր արել են ընդդիմադիրների նկատմամբ, ապա ոստիկաններն ու ԱԱԾ-ի ուժեղ տղաները խուլ ու կույր են։

Ես այստեղ հրապարակում եմ նիկոլականների այդ բռնության կոչերն ու ատելության խոսքերը, նաև ցույց եմ տալիս այդ մարդկանց մեծադիր նկարները։ Թող հանրությունը տեսնի, թե ովքեր են այդ մարդիկ, որոնց հայտարարությունները ՀՀ Քրեական օրենսգրքի 330 հոդվածի 1-ին մասով պատժվում են տուգանքով կամ մեկ տարի ժամկետով ազատազրկմամբ։

Քանի որ ոստիկանության, ԱԱԾ-ի ու դատախազության վրա հույս դնել չենք կարող, թող հանրությունը տեսնի, թե իր շրջապատում ինչպիսի մարդիկ են ապրում և պարսավանքի ենթարկի նման անձանց, թող ամաչեն այդ մարդկանց ամուսինները, կանայք, զավակներն ու թոռները։

Իսկ մենք կզբաղվենք ատելության ու բռնության կոչ անողների արդար, օրենքով պատժով, երբ Հայաստանում կլինի հայկական կառավարություն՝ արժանապատիվ իրավապահ մարմիններով։

Հիմա ինձ համար կարևոր են հազարավոր բարոյական ու արժանապատիվ հայրենակիցների աջակցության խոսքերը։ Նվիրյալների լույսը ավելի մեծ է, քան զոմբիների խավարը»։