կարևոր
11761 դիտում, 1 օր առաջ - 2025-04-01 14:27
Քաղաքական

Վիլեն Գաբրիելյանը կամք ու վճռականություն ունի՞, թե՞ ոչ․ ինչո՞ւ է հեռացվել այդ ձևակերպումը

Վիլեն Գաբրիելյանը կամք ու վճռականություն ունի՞, թե՞ ոչ․ ինչո՞ւ է հեռացվել այդ ձևակերպումը

Ինչպես հայտնել էինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ Այդ մասին ՔՊ-ականը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում հրապարակում կատարելով։ Yerkir.am-ը նկատել է, որ նա հայտարարությունը տարածելուց հետո կարճ ժամանակ անց ջնջում է ու նորից վերահրապարակում՝ կրճատելով հետևյալ ձևաակերպումը «իսկ դրա համար էլ համապատասխան կամք ու վճռականություն է պետք, որը ես միշտ տիրապետել եմ»։

Հարց է առաջանում՝ ինչու է Վիլեն Գաբրիելյանը փոշմանել ու հեռացրել նշված հատվածը։ Գրել, հրապարակել է ու հետո ի՞նքն է հասկացել, որ այնուամենայնիվ չունի կամք ու վճռականություն և չի էլ տիրապետում կամ միշտ չէ, որ տիրապետում է, թե՞ ասել են, որ չունի նշված հատկանիշները և նպատակահարմար է, որ ընդհանարպես հեռացվի այդ ձևակերպումը։ Ստորև ներկայացնում ենք առաջին և երկրորդ հարապարակումները, համապատասխան հերթականությամբ։

․․․

«Հարգելի հայրենակիցներ, ունեմ հստակ համոզմունք, որ քաղաքական գործընթացներում առանցքային դեր ունի քաղաքական պատասխանատվություն կրելու մշակույթը, իսկ դրա համար էլ համապատասխան կամք ու վճռականություն է պետք, որը ես միշտ տիրապետել եմ:

Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում եմ ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի վարքին: ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ:

Ըստ այդմ՝ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն և պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Դիմումը այսօր սահմանված կարգով կհանձնեմ ԱԺ աշխատակազմ:

Միաժամանակ հայտնում եմ, որ այս պահից սկսած ինքնաառաջադրվում եմ, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում՝ վարչության անդամի թեկնածու, քանզի ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք:

Ինչպես Սևակն ա ասում, հանուն վաղվա ճշմարտության, թող որ լինեմ այսօր սխալ:

Եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն»։

․․․

«Հարգելի հայրենակիցներ, ունեմ հստակ համոզմունք, որ քաղաքական գործընթացներում առանցքային դեր ունի քաղաքական պատասխանատվություն կրելու մշակույթը։