|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
ԱՄՆ-ը դժգոհ է, որ Կիպրոսը որևէ գործողություն չի ձեռնարկում ռուսական ռազմական նավերի մուտքը նավահանգիստներ կանգնեցնելու համար:
«Ես առանձին-առանձին շեշտել եմ, որ Կիպրոսը դեռևս անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել ռուսական նավատորմի նավերին իրենց նավահանգիստներ մուտք գործելու հարցում մերժելու համար: Այս և այլ քայլերն, անկասկած, անհրաժեշտ են։ Մենք ցանկանում ենք, որ Կիպրոսի Հանրապետությունը շարժվի այս ուղղությամբ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով խորհրդական Քլարք Քուփերը։
Նրա խոսքով՝ նման քայլը Կիպրոսին թույլ կտա ընդլայնել պաշտպանական ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն մտահոգություն էր հայտնել Սիրիա մեկնող ռուսական նավերի՝ կիպրական նավահանգիստներում խարիսխ գցելու կապակցությամբ: ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան նշել է, որ ԱՄՆ-ին չեն վերաբերում Ռուսաստանի ու Կիպրոսի հարաբերությունները: