|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Ուկրաինան և Ադրբեջանը պայմանավորվել են չթույլատրել Բաքվի և Կիևի կողմից չվերահսկվող տարածքներում արտադրված ապրանքների ներմուծումը. Интерфакс-ին հայտնել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն:
«Պյոտր Պորոշենկոյի` Բաքու այցի ժամանակ երկու պետությունների ղեկավարները հանձնարարեցին Ուկրաինայի և Ադրբեջանի մաքսային կառույցների ղեկավարներին` հանդիպել և քննարկել այդ հարցը: Մաքսային կառույցների ղեկավարները հանդիպել և մշակել են մեխանիզմներ, որոնց համաձայն` այդ տարածքներից ապրանքը կարող է ներմուծվել այն դեպքում, եթե արտոնագրված են կենտրոնական իշխանությունների` Կիևի և Բաքվի կողմից»,- ասել է նա:
Դեսպանի խոսքով` Լեռնային Ղարաբաղում արտադրված ապրանքները կարող են հատել Ուկրաինայի սահմանը միայն այն դեպքում, եթե կա Բաքվի թույլտվությունը: Նմանատիպ սխեմա է գործում Ադրբեջանում` Դոնբասում արտադրված ապրանքների դեպքում:
Հիշեցնենք նաև, որ Ուկրաինան պատրաստվում է զենք գնել Ադրբեջանից: