Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Վաշինգտոնը զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարի համատեքստում հայտարարել է լայնածավալ պատժամիջոցների կիրառման մասին «Իրանի նավագնացության գծեր» խմբի և նրա դուստր ձեռնարկության դեմ. այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Շանհայում գրանցված «Իրանի նավագնացության գծեր» (IRISL) և նրա դուստր ձեռնարկության (E-Sail) դեմ պատժամիջոցները ուժի մեջ են մտել այսօր», - նշել է Պոմպեոն:
Նա բացատրել է, որ սահմանափակումները կիրառվել են ԱՄՆ նախագահի հրամանագրի հիման վրա՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարի շրջանակներում:
«IRISL- ը բազմիցս տեղափոխել է իրանական հրթիռային և ռազմական ծրագրերին առնչվող ապրանքներ», - ասել է Պոմպեոն: Բացի այդ, ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ ընկերությունը երկար ժամանակ տեղափոխել է ապրանքներ, որոնք գտնվում են միջուկային ոլորտի հսկողության տակ: