Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիդերլանդների Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, խորհրդարանի պատգամավոր Պիտեր Օմզիխտը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների համար այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության վերաբերյալ հարցադրմամբ դիմել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլեկին:
Պատգամավորն ընդգծել է, որ Թուրքիան Սիրիայից ջիհադիստների է տեղափոխում ԼՂ հակամարտության գոտի, կիրառում է ֆոսֆոր պարունակող զինատեսակներ: «Այսպիսով՝ ես կցանկանայի հարցնել՝ արդյո՞ք կառավարությունը ցանկանում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ բռնությունները և մարդու իրավունքների ոտնահարումները չդադարեցնելու դեպքում:
Առաջարկում եմ Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը՝ պաշտոնական հետաքննություն սկսել ֆոսֆորի օգտագործման վերաբերյալ, ինչը միջազգայնորեն, իսկապես, արգելված է»,- ասել է նա:
Պատգամավորը ՄԱԿ-ին հորդորել է ԼՂՀ օդային տարածքը հայտարարել ոչ թռիչքային գոտի և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական ազգաբնակչությանը տրամադրել մարդասիրական օգնություն:
Նա հավելել է, որ, ըստ Genocide Watch-ի Գրեգորի Ստանտոնի, Լեռնային Ղարաբաղի պարտության պարագայում ակնկալվում է ցեղասպանություն: «Արդյո՞ք կառավարությունը մտադիր է պաշտոնապես դիմել ՄԱԿ-ին` ցեղասպանության հետաքննություն սկսելու համար: Չնայած, ըստ մեր տեղեկությունների, ցեղասպանություն որպես այդպիսին տակավին չկա, սակայն սպառնալիքն առկա է: Իրավիճակը պարզապես չափազանց լուրջ է»,- եզրափակել է Օմզիխտը: