կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-03 00:55
Հասարակություն

Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակի կիրառումը կարող է հանգեցնել անտառների ոչնչացմանը. բնապահպանի ահազանգը

Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակի կիրառումը կարող է հանգեցնել անտառների ոչնչացմանը. բնապահպանի ահազանգը

Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակների կիրառումը կարող է լուրջ էկոլոգիական վտանգ առաջացնել ոչ միայն Արցախում, այլ նաև տարածաշրջանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

«Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակի օգտագործումը, իհարկե, շատ վտանգավոր է: Ամեն տեսակի բացասական երևույթներ կարող են առաջանալ: Անտառները կարող են կորցնել աճելու հնարավորությունը, նորմալ կենսական ֆունկցիաները: Այսինքն` անտառի ոչնչացման ռիսկ գոյություն ունի»,- ասաց Դանիելյանը:

Դանիելյանի կարծիքով` Հայաստանի բնապահպանական կառույցները պետք է աշխատեն միջազգային գործընկերների հետ, նրանց ներկայացնելու, որ նման զինատեսակի կիրառումը վտանգավոր է շրջակա միջավայրի համար:

«Անհրաժեշտ են ուսումնասիրություններ, թե որքան է մնալու ֆոսֆորը բնության մեջ: Ի վերջո, ջրի և օդի միջոցով այն կարող է տարածվել: Անընդհատ պետք է ներկայացնել միջազգային հանրությանը, թե ինչ է անում Ադրբեջանը բնության հետ՝ նման զինատեսակներ կիրառելով: Խնդիրը այստեղ նաև էկոլոգիական է»,- ասաց Դանիելյանը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է Ադրբեջանի կողմից ֆոսֆոր պարունակող զենքի օգտագործման փաստը: ՄԻՊ-ը Ադրբեջանի կողմից ֆոսֆոր պարունակող զինատեսակ կիրառելու ապացույցները, որի արդյունքները կհրապարակվեն և կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության: