Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպական խորհրդարանի իտալացի պատգամավոր Մարկո Դրեոստոն նախօրեին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը:
Պատգամավորը «Թվիթերի» իր միկրոբլոգում նշել է, որ Փաշինյանը Եվրոպային զգուշացնում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին կանգնեցնելու մասին:
«Հայաստանի վարչապետը մի քանի օր առաջ նախազգուշացնում էր Եվրոպային․ «Եթե Էրդողանի դեմը չառնեք, թուրքերին կգտնեք Վիեննայի դարպասների մոտ»: Նույնիսկ՝ ոչ դարպասների մոտ. այն, ինչ այսօր տեղի ունեցավ, Վիեննայի կենտրոնում էր»,- գրել է պատգամավորը:
Հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական առաջատար «Բիլդ» պարբերականին տված հարցազրույցում նշել էր. «Եկեք տեսնենք Թուրքիայի գործունեությունը Միջերկրական ծովում, Լիբիայում, Մերձավոր Արևելքում, Իրաքում, Սիրիայում։ Եվ ես ցանկանում եմ ընդգծել, որ, իմ կարծիքով, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանն այսօր գտնվում են քաղաքակրթական առաջնագծում: Եվ եթե միջազգային հանրությունն այս փաստը պատշաճ արձագանքի չարժանացնի, ուրեմն անհրաժեշտ է Թուրքիային սպասել Վիեննայի մոտակայքում»: