|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.97 |
| EUR | ⚊ | € 404.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.2413 |
| GBP | ⚊ | £ 477.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սույն թվականի հուլիսի 1-ից Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով, անցել էր ուժեղացված ռեժիմով ծառայության: Այս մասին Yerkir.am-ին հայտնում է ԱԻՆ-ը:
Բացի Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հիմնական տեղակայման վայրից, ջրափրկարարները ուժեղացված ծառայություն են իրականացրել նաև երեք հանրային լողափերում:
Ծառայության արդյունավետ կազմակերպման համար հանրային լողափերում տեղադրվել են երեք շարժական վագոն-տնակներ՝ ապահովված ջրափրկարարների համար անհրաժեշտ աշխատանքային և կենցաղային պայմաններով: