|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր Երևանի քաղաքապետի տեղակալների թիվն ավելացնել ևս մեկով, որը ռազմական դրության ընթացքում կղեկավարի Երևանի աշխարհազորային բրիգադը: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց 71 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:
Երևանի քաղաքապետի տեղակալների հաստիքների քանակը կավելացվի մեկ հաստիքային միավորով, այսպիսով` քաղաքապետը 3 տեղակալի փոխարեն կարող է ունենալ 4 տեղակալ: Այդ տեղակալը կլինի համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարը (հրամանատար): Նոր փոխքաղաքապետի հաստիքը լինելու է մշտական: