կարևոր
3274 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-19 13:31
Քաղաքական

47․000 բնակչի դեպքում հնարավոր են միաժամանակյա կանչեր, և 1 բրիգադը ոչ մի կերպ չի կարող բավարար լինել․ Գառնիկ Դանիելյան

47․000 բնակչի դեպքում հնարավոր են միաժամանակյա կանչեր, և 1 բրիգադը ոչ մի կերպ չի կարող բավարար լինել․ Գառնիկ Դանիելյան

Ազգային ժողովում բարձրաձայնեցի առողջապահության ոլորտին առնչվող 3 հրատապ խնդրի մասին

Մարզերում շտապ օգնության ծառայությունը չի հասցնում սպասարկել քաղաքացիներին՝ բրիգադների խիստ սակավության պատճառով։ Մեր հարցմանը ի պատասխան՝ Առողջապահության նախարարությունը նշել էր, որ շտապ բժշկական օգնության բրիգադների ձևավորումն իրականացվում է յուրաքանչյուր 20 հազար բնակչին առնվազն մեկ բրիգադ սկզբունքով‎:

Եթե դիտարկենք Իջևան խոշորացված համայնքի օրինակը, բնակիչների թիվը գերազանցում է 47․000-ը, և այստեղ, պետք է գործեր առնվազն 2 և ավելի շտապ օգնության բրիգադ, մինչդեռ, ընդամենը 1 բրիգադ է սպասարկում։

47․000 բնակչի դեպքում հնարավոր են միաժամանակյա կանչեր, և 1 բրիգադը ոչ մի կերպ չի կարող բավարար լինել։

Շատ հաճախ բրիգադների սակավության պատճառով բնակիչները անձամբ և սեփական միջոցներով են կազմակերպում իրենց հարազատի տեղափոխումը բուժհաստատություններ։

Երկրորդ հարցս վերաբերում էր մարզային բժշկությանը։ Շատ հաճախ քաղաքացիներին մարզերից ուղղորդում են մայրաքաղաք՝ համապատասխան բուժում ստանալու։

Միայն կահավորված բուժհաստատություններ ունենալը բավարար չէ, պետք է համալրել նաև բուժանձնակազմը՝ պրոֆեսիոնալ մասնագետներով։

Շատ հաճախ, Վերակենդանացման բաժանմունքներում գտնվող քաղաքացիները 3-րդ օրվանից հետո չեն կարողանում շարունակել բուժումը՝ վճարունակ չլինելու պատճառով։ Արդյունքում, վտանգվում է մարդու կյանքը, առողջությունը։

 

Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ