Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցած տարվա վերջերից Դիլիջան Ազգային Պարկի ծառագողերը մասսայաբար նոր հիմարություն են սկսել. ցանկացած փչակ կամ ներս ընկած մաս ունեցող ծառ կրակի են տալիս, որպեսզի հետո որպես թափուկ հանեն ու օրենքի հետ խնդիր չունենան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Բնապահպանի տուն» նախաձեռնությունը:
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Շատերի վրա նույնիսկ կացինով իրենց նշանն են դնում, որ մյուս գողերը ձեռք չտան։ Այս մասին տեղյակ ենք պահել բազմաթիվ պաշտոնատար անձանց:
Ազգային Պարկի տնօրենը խոստացել է, որ դրանք կուղղվեն կարիքավոր ընտանիքներին ու դպրոցներին։ Իսկ շուտով ընդհանրապես ձեր ոտքը անտառից կկտրվի։ Շատ չի անցնի, և անտառ կմտնեն միայն այն մարդիկ, ում համար ծառը սեփական տունը տաքացնելու միջոց է և ոչ թե տասնյակներով կտրել-ծախելու ու փող աշխատելու աղբյուր։ Եվ այդ ժամանակ ամեն ինչ տեղը կընկնի և մենք էլ հանգիստ սրտերով կգնանք այստեղից։
Հիշեցնում ենք նաև, որ մեր աշխատակիցների տեսախցիկներն ու հեռախոսները օնլայն վիճակով, այսինքն՝ ուղիղ եթերով, ձայնագրում են ամեն վայրկյանը ինտերնետում։ Ինչը նշանակում է, որ եթե հին սովորությունների համաձայն տասը հոգով հարձակվեք մեկի վրա, վնասեք, խլեք կամ կոտրեք նկարահանող սարքը, ձեր անչափ գեղեցիկ դեմքն ու մեքենայի համարները միեւնույնն է մնալու են ինտերնետում և հասանելի են լինելու ոստիկանությանը։ Դե մենք էլ, իհարկե, ԱՆՊԱՅՄԱՆ հետևելու ենք, որպեսզի դուք անպատիժ չմնաք»։