Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը տեղեկացնում է, որ շաբաթ օրը քաղաքացիների հետ կհանդիպի ՀՅԴ Կոմիտաս կոմիտեության գրասենյակում և Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնում։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ, որ այս շաբաթ օրը՝ դեկտեմբերի 23-ին քաղաքացիների հերթական ընդունելության օրն է։ Ժամը 11:00-14:00 լինելու եմ ՀՅԴ Կոմիտաս կոմիտեության գրասենյակում (Փափազյան 16), իսկ 15:00-18:00-ը՝ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնում (Գյուլբենկյան 58)։
Ուրախ կլինեմ հանդիպել նաև մեր արցախցի հայրենակիցների հետ, հասկանալ, թե ինչ խնդիրներ ունեն։
Պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին, լսել առաջարկություններ ու միասին ելքեր որոնել ստեղծված ճգնաժամից։
Սիրով կսպասեմ»։