|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Հայտնի օսկարակիր ռեժիսոր Օլիվեր Սթոունն ու դերասան Շոն Պենը խորապես սգում են Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսի մահը. հայտնում է Дни.ру-ն:
Սթոունն, ով Չավեսի հայտնի երկրպագուն է և ումից հարցազրույց է վերցրել իր վավերագրական ֆիլմի համար, ասել է, որ Չավեսն ընդմիշտ կմնա պատմության մեջ: «Ես խորապես սգում եմ նրա մահը, նա մեծագույն հերոս է իր ժողովրդի մեծ հատվածի ու աշխարհի այն մարդկանց համար, ովքեր պայքարում են իրենց տեղի համար»,- ասել է նա:
Դերասան Շոն Պենն, իր հերթին, հայտարարել է, որ ամբողջ աշխարհի կարիքավորները կորցրեցին իրենց չեմպիոնին, իսկ ԱՄՆ-ը` ընկերոջը, ում մասին չգիտեր: