Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետեւանքով Արցախում բազմաթիվ դպրոցներ եւ մանկապարտեզներ են վնասվել. Արցախի երեխաները 100 տոկոսով զրկվել են կրթության իրավունքից: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ու կցել մանրամասները ցուցադրող տեղեկապատկերներ։
Ըստ այդմ՝ Արցախի 58 մանկապարտեզից վնասվել է 10-ը (17 տոկոս), 220 դպրոցներից վնասվել է 61-ը (28 տոկոս):
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաեւ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության զինվորական եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետեւանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետեւանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։